ԵԽԽՎ-ն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաները ցրելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

եխխվ.

Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ ավստրիացի Ստեֆան Շեննախն ու բրիտանացի Ռոջեր Գեյլը լուրջ անհանգստություններ են հայտնել Ադրբեջանում 2020-ի փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին անհամաձայնություն հայտնած խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների համար: Այդ մասին հայտնում է ադրբեջանական աղբյուրը:

«Խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների սրացումից», - ասել են համազեկուցողներն ու հատուկ անհանգստություն հայտնել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարությունների վերաբերյալ, որոնք հրապարակել էին լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի 

Համազեկուցողներն ամենաշատը անհանգստացած են այն բանի համար, որ բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, իսկ նախքան բողոքի ակցիան ձերբակալվել էին նաև արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդները։

«Բազմակարծության այդպիսի ճնշումը բացարձակ անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-եզրափակել են իրենց խոսքը համազեկուցողները՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանությանը թույլ տալ խաղաղ բողոքի ակցիաները ժողովրդավարական գործընթացի շրջանակում:

Նշենք, որ Ադրբեջանում փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Բաքվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Ոստիկանությունը, սակայն, բռնի ուժով ցրել է աելի քան 100 մարդու, ընդդիմադիր քաղաքական գործիչների և պատգամավորության թեկնածուների: