Ասանժի պաշտպանները դիմել են Ֆրանսիային՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

Ասանժ

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները դիմել են Ֆրանսիային՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: 

Ասանժի փաստաբան Էրիկ Դյուպոն Մորետտին ասել է, որ «հիմք ընդունելով այն փաստը, որ այդ երկիրը մարդու իրավունքների հայրենիքն է, Wikileaks-ի կառույցների մի մասը հենց Ֆրանսիայում են գտնվում», ապաստան են խնդրել հենց այդ երկրից։

Փաստաբանը հայտնել է նաև, որ պաշտպանյալի երկրորդ երեխան անչափահաս է, իսկ երեխայի մայրը ֆրանսուհի է և նա երեխայի հետ բնակվում է Ֆրանսիայում։

Ներկայում Լոնդոնի դատարանը պատրաստվում է սկսել Ասանժի՝ Միացյալ Նահանգներ արտահանձնման գործի քննությունը։