Որոշումների համար մարզիչներն ըստ արդյունքի են պատասխանատվություն կրում․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

ԿԳՄՍՆ

Իրատեսական է, որ մինչև 2050 թվականը կունենա օլիմպիական 25 ոսկե մեդալ։ Այսպես է կարծում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Եթե հաշվի առնենք, որ մեկ օլիմպիական ոսկու հետ կապված արդեն գործընթացներ կան, արդեն՝ 24։ Իրականում, այո՛, պետք է մեծ աշխատանք տանենք այդ ուղղությամբ», - լրագրողներին ասել է ԿԳՄՍ նախարարը։

Արսեն Ջուլֆալակյանի երեկվա հայտարարությանն անդրադառնալով՝ նախարարն ասել է, թե իրավիճակից տեղյակ է,  կարծում է՝ ֆեդերացիայի ու թիմի ներսում հարցը պետք է լուծում գտնի։

«Մարզչական որոշումներ պետք է կայացվեն ու այդ որոշումները պետք է լինեն արդար։ Մարզիչները, սովորաբար, որոշումներ են կայացնում, հետո դրա համար պատասխանատվություն կրում ըստ արդյունքների, որոնք ունենում են», - ասել է Հարությունյանը։