Մարությանը Գիորգի Սագանելիձեի հետ քննարկել է բարեկամ քաղաքների գործակցության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

երևանիքաղաքապետարան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Զրուցակիցները բարձր են գնահատել Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում` միևնույն ժամանակ նշելով, որ բարեկամ քաղաքների միջև գործակցությունը ընդլայնվելու և խորանալու մեծ ներուժ ունի:

Քաղաքապետ Մարությանը և դեսպան Սագանելիձեն քննարկել են նաև այս տարվա ամռանը Երևանում Թբիլիսիի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր: