Շենքի զրուցարանի բլոտ խաղացողն էլ կարող է այսպիսի առաջարկություն անել․ այն հիմնավորված չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«Եթե այս առաջարկությունները չընդունվեն, ԵՊՀ-ն կհայտնվի խաղից դուրս վիճակում»,-այդ մասին ԵՊՀ խորհրդի նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը։

«Էսպիսի առաջարկություն կարող է անել ցանկացածը, նույնիսկ շենքի զրուցարանի նստած բլոտ խաղացողը։ Սրա մասին պետք է կարծիք, տեսակետ հայտնել, որովհետև առաջարկները հիմնավորված չեն»,-հավելել է ԵՊՀ արհմիության նախագահը։

Արմեն Ավետիսյանը նաև նշել է, որ ԵՊՀ-ն ու, օրինակ, Գեղարվեստի ակադեմիան չեն կարող ունենալ նույն քանակով խորհրդի անդամներ, ապա նաև 4 առաջարկ ներկայացրել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։