1-ին զորամիավորումում իրականացվել են տեղազննման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

ՊՆ

Զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են մարտավարաշարային պարապմունքները:

1-ին զորամիավորման՝ մարտական բարձր պատրաստականության բերված N զորամասի հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել են տեղազննման աշխատանքներ:

Ճշգրտվել են փոխգործակցության պլանները, հստակեցվել ստորաբաժանումների մարտական խնդիրները: Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորվել են առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:

Տեսանյութեր

Live

Լրահոս