28-ամյա բնակչի ննջասենյակում հայտնաբերվել է կանեփ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Փետրվարի 18-ին՝ ժամը 11-ի սահմանում, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու օժանդակ կառույցներում:

Ննջասենյակի խուզարկությամբ կանեփի սերմեր հայտնաբերվեցին, նկուղից՝ յուրահատուկ հոտով չորացված մանրացված կանեփանման զանգված, իրավապահները նման զանգվածներ հայտնաբերեցին նաև բակում` պատնեշի քարերի արանքից:

Ըստ 28-ամյա բնակչի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է անցյալ տարի աշնանը իրենց տան հետնամասի ձորակից, պահել իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս