ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
«Ryanair» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել Միլան-Երեւան չվերթի ուղեւորներին հասցված վնասը։ Այդ մասին «Passenger.am»-ի հիմնադրման տարելիցի օրը հայտարարել է ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Վաներ Հարությունյանը:
«Սա կարող է հանգեցնել երկարատեւ գործընթացի։ Մեզ դիմել են այդ չվերթի մի քանի տասնյակ ուղեւորներ, եւ մեր ընկերությունն արել է ամեն ինչ նրանց օգնելու համար»,-նշել նա։
Վաներ Հարությունյանը նշում է, որ իրենք գտնվում են մշտական կապի մեջ Միլանի օդանավակայանի եւ Իտալիայի ավիացիոն իշխանությունների հետ
«Անգամ եթե այս կամ այն միջադեպը տեղի է ունենում ավիաընկերության մեղքով, այն պետք է ամեն ինչ անի, որպեսզի ուղեւորները հասնեն նշանակետին։ Դա ընդունված պրակտիկա է զարգացած երկրներում»,-պարզաբանել է Վաներ Հարությունյանը։