Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News   

կորոնավիրուս

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել։

Վենետոյի շրջանում հոսպիտալացված 78-ամյա տղամարդ էր։ Նրա հետ միասին հոսպիտալացվել էր նաև կինը։

Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել աշխարհի 32 երկրում, այդ թվում` Իրանում 18 դեպք, 4-ը` մահվան ելքով,  Լիբանանում 1 դեպք:

Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը գրանցվել է Հարավային Կորեայում 346 դեպք, Ճապոնիայում՝ 110, Սինգապուրում՝ 86 և Հոնկոնգում՝ 69: