Սպիտակ տան վարչակազմի ղեկավարը խնդրել է կազմել Թրամփին դեմ աշխատակիցների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News    

Թրամփ

Սպիտակ տան կադրերի վարչության նոր ղեկավար Ջոնի Մաքենթին հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի հակառակորդներն այլևս գերատեսչություններում բարձր պաշտոնի չեն ներկայացվի։

Վարչության ղեկավարը հավաքել է գերատեսչությունների ներկայացուցիչներին և խնդրել ներկայացնել անձնանց, ովքեր դեմ են Թրամփին։

Հիմնական փոփոխություններն, ըստ Մաքենթիի, կհետևեն 2020 թ․ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։