340․000 ռուբլով աճուրդում վաճառվել է Պուտինի ինքնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

պուտին

Մոսկվայում կայացած աճուրդում վաճառվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնագիրը: Интерфакс գործակալության հաղորդմամբ՝ Պուտինի ինքնագրով շնորհակալական նամակը ուղղված է եղել լրագրող, քաղաքական մեկնաբան Վալենտին Զորինին՝ 2001 թ․-ի աշնանը։ Այն վաճառվել է 340 000 ռուբլով:

ինքնագիր

Նշվում է, որ ՌԴ նախագահն ինքնագիրը թողել է որպես շնորհակալության խոսք՝ նվեր մատուցված «Անհայտը հայտնիի մասին» գրքի համար:

Պուտինի ինքնագրից բացի, աճուրդում 15 000 ռուբլով վաճառվել է «Գահերի խաղը» վեպի հեղինակ Ջորջ Մարտինի ինքնագիրը, ինչպես նաև Շվեդ վիպասանուհի Աստրիդ Լինդգրենի ինքնագիրը՝ ուղղված պոետ Արսենի Տարկովսկուն (50 000 ռուբլով):