Ալեն Սիմոնյանը կմասնկացվի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Ալեն

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․ «Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը»։