Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ գրառմամբ՝ փնտրվում է «բովանդակություն»։

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ՝

1. Արցախի հարցով իբր այլևս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձևած է Մյունխենում։
2. Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։
3. Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։

Հիմա հարցերս՝

1. Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից և վատ անգլերենով ձևակերպումներից անդին)։
2. Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։
3. Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձևակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձևերում։
4. Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները և ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձևակերպումները միջազգային ասպարեզում։

Աչքս տեսնի այս չորս հարցերի պատասխանները: Մնացածը՝ քամի է», -նշված է գրառման մեջ։