Երևանի բնակարաններից մեկում 75-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

դի

Փետրվարի 22-ին`ժամը 11:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին  հայտնում են ԱԻն լրատվական ծառայությունից:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Մարգարիտա Շ.-ի (ծնված 1945 թ.) դին: