Մինչև 2023 թ․-ը Հայաստանի ոստիկանության բոլոր բաժինները կունենան տեսախցիկներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ոստիկանությունտեսախցիկներ

Հայաստանի ոստիկանության բաժիններում բռնության գործադրման և խոշտանգման դեպքերը բացառելու նպատակով մինչև 2023 թվականը նախատեսվում է բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ: Այս մասին տեղեկանում ենք փետրվարի 22-ին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանից:

«Պիլոտային ծրագրով արդեն կահավորել են ոստիկանության 10 ստորաբաժանումներ: Հիմա ներքին իրավական ակտերի խնդիր կա: Շատ մոտ ժամանակներում այդ գործընթացը կսկսի գործել: Ֆինանսական կամ տեխնիկական խնդիրներ չկան, այդ բոլոր 10 բաժինները կահավորված են ավելի շատ տեսախցիկներով, քան նախատեսված էր սկզբում»,- ասաց Եսայանը: