Երևանում տրակտորով բարձված քարշակը բախվել է 3 մեքենաների և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

վթար

Փետրվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սալիկապատ հատվածին և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։  

Վթարի հետևանքով վարորդը, որն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, քաղաքացիների օգնությամբ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան շահագործվում է որպես քարշակ, որի վրա բարձված է եղել տրակտոր, և մինչ սալիկապատ բետոնե հատվածին բախվելը, բախվել է 3 այլ տրանսպորտային միջոցի: