ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Այսօր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարությունը գործուղվել է Մեղրի՝ անցկետը կորոնավիրուսի վարակի պայքարի դեմ նոր պարագաներով համալրելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը։
«Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ գործուղվել ենք Մեղրիի մաքսատուն՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Հսկիչ կետը համալրվել է նոր մասնագետներով և պարագաներով»,- գրել է Ասատրյանը: