ՀՀ-ն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին.ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, ասված է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հաղորդագրությունում:

«Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ:

Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ.
հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռախոսահամար՝ +989121051639
Էլ. փոստ` [email protected]»,- ասված է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդագրությունում: