Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 2619 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է 11569-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

կորոնավիրուս մահ

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 79561-ը, մահերի թիվը՝ 2619, բուժվածներինը՝ 25063, ծայրահեղ ծանր վիճակում են շարունակում մնալ 11569։ Այդ մասին տեղեկանում ենք https://www.worldometers.info/coronavirus/ հասցեից, որտեղ օնլայն ռեժիմով կարող եք հետևել հիվանդության ընթացքին։ 

Չինաստանի իշխանությունն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էր պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել էր 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում, որտեղ այս պահին կարանտինի գոտի է հայտարարված։

Բազմաթիվ երկրներում մարդիկ խուճապի են մատնվել արագ տարածվող մահացու կորոնավիրուսից, որոշ երկրներ, անվտանգության նկատառումից ելնելով, փակել է սահմանը կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի ունեցող երկրների համար։ 

Հայաստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, հայտարարել է, որ կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։