Վթար՝ Նալբանդյան փողոցում․ բախվել է 3 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

վթար 12

Փետրվարի 23-ին՝ ժամը 22:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են 3 ավտոմեքենաներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 116 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Դավիթ Մ.) և «BMW 500» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է կայանած «Mercedes-Benz C» մակնիշի  ավտոմեքենային: Տուժածներ չկան:

Փրկարաները հոսանքազրկել են  «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան: