Պակիստանը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը և վրանային հիվանդանոց ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

կորոնա

«РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ Պակիստանը կիրակի ժամանակավորապես փակել է տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ Տաֆտանի անցակետով: 

Ավելի վաղ Պակիստանի սահմանամերձ նահանգի կառավարությունն արտակարգ դրություն էր հայտարարել Իրանի հետ բոլոր սահմանային շրջաններում և արգելել է ուխտագնացություններն այդ երկիր:

Տարերային աղետի դեմ պայքարի շրջանային վարչությանը հանձնարարվել է նաև Իրանի հետ սահմանային անցակետի մոտ վրանային հիվանդանոց ստեղծել 100 հոգու համար, ուր բժիշկների խումբ են ուղարկել:

Ավելի վաղ տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ կորոնավիրուսի տարածման պատճառով փակել էին Աֆղանստանը, Թուրքիան և Հորդանանը: 

Հայաստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածին, հայտարարել է, որ կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Նշնեք, որ Իրանում կորոնավիրուսով վարակման 43 դեպք է գրանցվել, 8-ը՝ մահվան ելքով: