Փետրվարի 23-24-ին Իրանի և Թուրքիայի տարածքում երկրաշարժեր են գրանցվել․ Վանում 7 զոհ կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

թուրքիա

Փետրվարի 24-ին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է գրանցվել Թուրքիայի արևմտյան մասում: Այդ մասին հայտնել Է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ 

Տարերքի օջախը գտնվում Էր 7 կմ խորության վրա, Էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5 մլն մարդ Է բնակվում: Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա: 

Նշենք նաև, որ փետրվարի 23-ին Իրանի տարածքում էլի երկրաշարժ էր եղել։ Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 9 զոհ և ավելի քան 75 վիրավոր:

Ավելի վաղ Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտքում, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: էպիկենտրոնը գտնվել է Թավրիզ քաղաքից արևմուտք, որտեղ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ: