Կապանի ԲԿ֊ն հերքում է, որ հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված հիվանդներ են մեկուսացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Կապա

Տարածված լուրերը, թե Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Կապան ԲԿ-ն։

«Համացանցում տարածված կեղծ լուրերը՝  իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։

Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։

Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշվում է հաղորդագրությունում։