«Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News     

Կոշ ՔԿՀ

«Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանի նկատմամբ վերաքննիչ քրեական դատարանը գրավի է կիրառել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

Նրա փոխանցմամբ՝ գրավի չափ է սահմանվել 4 մլն ՀՀ դրամը։

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը՝ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։

Այնուհետև՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Լյովա Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար ու վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, հետագայում նաեւ երկարացվել։ Փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել էր ու գրավ կիրառել։

Քրեական գործով նախաքննությունն արդեն 5-րդ ամիսն է, ինչ շարունակվում է։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։