Իրանում կորոնավիրուսից 12 մարդ է զոհվել․ վարակվածների թիվը հասել է 47-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

իրան.

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, գրանցվել է մահվան 12 դեպք: Փետրվարի 23-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43 էր, հաղորդվել էր մահվան 8 դեպքի մասին:

Նշնեք, որ Չինաստանի իշխանությունն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հայաստանը 2 շաբաթով սահմանափակել է օդային և ցամաքային ճանապարը Իրանի հետ։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։