Կարևոր հաղթանակ էր. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

սպորտ

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է 4։0 հաշվով հաղթանակը «Լեչեի» նկատմամբ Իտալիայի առաջնության 25-րդ տուրում։

«Կարևոր հաղթանակ էր թիմային վստահության համար։ Շարունակենք նույն ոգով»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Լեչեի» դեմ խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Սպորտ