ԱԺ-ում նախատեսվում է քննարկում 10 մլն դրամի դիմաց 1 ամիս ծառայելու նախագծի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

զինվորականծառայություն

ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նիստում այս շաբաթ նախատեսվում է քննարկում «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը՝այն հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Նշենք, որ Սարգսյանը հանդես է եկել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով։ Ըստ նախագծի՝ մեկ ամսվա ծառայության դիմաց առաջարկվում է վճարել 10 մլն դրամ։

Նախագիծը հանձնաժողովի նիստում դեռևս պիտի քննարկվեր դեկտեմբերի 26-ին, սակայն հարցի քննարկումը հետաձգվել էր Հայկ Սարգսյանի՝ հանձնաժողովի նիստին բացակայելու պատճառով։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժինը եզրակացություն էր հրապարակել պատգամավորի ներկայացրած օրենքների նախագծերի վերաբերյալ՝ նշելով՝ նախագծի կարգավորումներից հասկանալի չէ, թե որն է արագացված ընթացակարգով զինվորական ծառայության ներգրավվելու հիմքը: