Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» հեքիաթ է ադրբեջանական հանրության համար․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին.
Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտնել էր, թե դիվերսիոն հարձակում է եղել, ինչի հետևանքով սպանվել է ադրբեջանցի սահմանապահ Իբրահիմ Վելիևը, կա նաև 1 վիրավոր։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր նաև, որ փետրվարի 23-ին ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:  Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է: