Կորոնավիրուսը հասավ Բահրեյն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

բահրեյն

«Բահրեյնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը»,- հայտնում է Բահրեյնի լրատվական գործակալությունը՝ հղում անելով թագավորության առողջապահության նախարարությանը:

Քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել է հիվանդությունը, ժամանել է Բահրեյն Իրանից:

Նա, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր շփվել են վարակվածի հետ, կարանտինի մեջ են Մանամայի բժշկական կենտրոնում՝ բժիշկների հատուկ խմբի հսկողության տակ: