Բակո Սահակյանը Ասկերանի շրջկենտրոնում խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմին և համայնքների ղեկավարներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նրանց մասնակցությամբ քննարկվել են մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: