Նման հանդիպումները նպաստում են համահայկականության արդյունավետ իրականացմանը․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ԱԳՆ

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ: 

Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը,  որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ և  կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:

ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ համահայկական օրակարգի՝ արցախյան հիմնահարցի, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: