ԱՄՆ-ն խստացնում է «Գրին քարտ» ստանալու կարգը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

գրին

«РИА Новости» գործակալությունը, հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ ԱՄՆ-ում փետրվարի 24-ից կսկսի գործել ԱՄՆ-ում մշտական կացության թույլտվության՝ գրին քարտի տրամադրման նոր կարգը։

Նոր կարգով նախատեսվում է խստացնել պետական նպաստների ակնկալիք ունեցող դիմումատուների նկատմամբ պահանջները:

«Երկուշաբթի օրվանից ներքին անվտանգության նախարարությունը կկարողանա նոր օրենսդրությունը կիրառել, համաձայն որի՝ մեր հասարակության նոր անդամները պետք է ֆինանսապես ինքնուրույն լինեն»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Նախորդ տարվա հոկտեմբերին կասեցվել էր ԱՄՆ վարչախմբի որոշումը, որը կօգներ միգրացիոն ծառայություններին մերժել ցածր եկամուտ ունեցող, գրին քարտ շահած կամ վիզա ստանալու համար դիմած միգրանտներին, որոնք կառավարության կարծիքով, կարող են ԱՄՆ հարկատուների համար ծանր բեռ դառնալ: