Մխիթարյանը «Ռոմա»-«Լեչե» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News     

Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչեի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Լավագույն խաղացողի կոչմանն արժանանալու հավանականություն ունեին նաև թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը, բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն և սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը:

«Ռոմա»-«Լեչե» հանդիպումն ավարտվել էր 4։0 հաշվով։ Հայ ֆուտբոլիստը հանդիպմանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։