Ջալալ Հարությունյանը լավագույնս տիրապետում է ռազմական գործի նրբություններին. Ղարամյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News       

Ջալալ Հարությունյան

Արցախի Հանրապետության  Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այսօր ստորագրած հրամանագրով, Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։
Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մեկն է Հայկական Զինված ուժերի այն սպաներից, ովքեր լավագույնս տիրապետում են ռազմական գործի նրբություններին, և իրենց անցած մարտական ճանապարհին բազմիցս դրսևորել են փայլուն հմտություններ։
Վստահ եմ, որ Ջալալ Հարությունյանը շարունակելու է պաշտպանական գերատեսչությունում ձևավորված լավագույն ավանդույթները՝ ի շահ Արցախի Հանրապետության բանակի մարտունակության և, հետևաբար նաև՝ երկրի պաշտպանունակության աստիճանի շարունակական բարձրացման»։