Մարտավարաշարային երկօրյա պարապմունքներ 4-րդ զորամիավորումում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

զորամիավորումներ

Մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակ վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի գործողությունները հստակեցնելու և մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 20-ից 21-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային տեսական և գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մարտավարաշարային պարապմունքներին հետևել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հանձնաժողովը՝ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի ղեկավարությամբ։

Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, առաջադրված մարտական խնդիրը կատարելու համար սահմանված ժամանակահատվածում զբաղեցրել կենտրոնացման շրջանները։

Ամփոփելով պարապմունքների արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը հանձնարարականներ է տվել արձանագրված բացթողումները վերացնելու վերաբերյալ: