Սերժ Սարգսյանի համար նախապատրաստվող ցույցով Քոչարյանին բան են հասկացնելու․ Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

«Կարծում եմ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը քմծիծաղ է առաջացնում։ Նրա ենթադրայլ այլ արարքներին ևս պետք է իրավական գնահատական տալ»,- այս մասին 24TV-ի «Հրացազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Սերժ Սարգսյանի ենթադրյալ արաքներին իրավական գնահատականներ տալու համար առավել քան ծանրակշիռ փաստարկներ են առկա։ Մարտի մեկին հաջորդած գործունեությունը, ընտրակեղծարարների հովանավորչությունը և այլն»,- ասել է փաստաբանը։

Խոսելով դատավարության օրը՝ փետրվարի 25-ին, դատարանի տարածքից դուրս իրականացվելիք հնարավոր ցույցի վերաբերյալ՝ Նորկյանը նկատել է, որ այն հոգեբանական ազդեցություն թողնելուն միտված գործընթաց է լինելու։ 

«ՀՀ երրորդ նախագահի աջակիցները փորձելու են հանրությանն ուղերձ հղել, թե վերջինս համակիրների որոշակի շրջանակ ունի, որոնք կանգնած են իրենց նախագահի թիկունքին։ Սա նաև մեկ ուրիշ հոգեբանական ազդեցություն է՝  ուղղված երկրորդ նախագահի գործով իրականացվող դատաքննությանը»,- ասել է Նորիկյանը՝ հստակեցնելով, որ եթե այդպիսի ցույց է նախապատրաստվում, դրա հասցեատերը Ռոբերտ Քոչարյանն է, որպեսզի ցույց տրվի, թե նա աջակցության մակարդակով գերազանցում է երկրորդ նախագահին։

Փաստաբանը խոսել է նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի դղյակների, Սահմանադրական հանրաքվեի և այլ թեմաների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս