ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու հեռանկարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

.

Չինաստանում և մի շարք այլ երկրներում արձանագրված կորոնավիրուսը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի, սակայն այն այժմ իրենից համաճարակ է ներկայացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի հայտարարությանը:

«Պանդեմիա» սահմանումն օգտագործելը ճիշտ չէ, քանի որ խոսքը աշխարհի տարբեր մասերում տարածվող համաճարակի մասին է, սակայն այդ համաճարակը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը բոլոր երկրներին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել կանխարգելիչ միջոցառումների իրականացման վրա: Նա նշել է, որ պետք է պատրաստվել պանդեմիային: