Գերմանիայում անհայտ անձը մեքենայով մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

/

Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում անհայտ անձը ուղևորատար մեքենայով մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է գերմանական ARD հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով` տուժել է առնվազն 10 մարդ, որոնց թվում նաև երեխաներ կան:

Մեքենայի վարորդը ձերբակալվել է: ARD հեռուստաալիքը նշում է, որ դեռ հայտնի չէ` դեպքը ահաբեկչություն է, թե ոչ: