Հյուսիսային շրջաններում սպասվում է բուք, տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ձյուն ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում բուք է: Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում սպասվում է բուք, հատկապես լեռնային գոտիներում, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: