Թրամփը Կոնգրեսից 2,5 միլիարդ դոլար է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կորոնավիրուս

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար է պահանջել ԱՄՆ Կոնգրեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Գումարը կհատկացվի անհրաժեշտ նյութերի և սարքավորութմների ձեռքբերման համար։

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է, և կապի մեջ է բոլոր երկրների հետ։

Նշենք, որ փետրվարի 24-ի դրությամբ ԱՄՆ ժամանած 14 մարդու մոտ հայտանբերվել է կորոնավիրուս:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։