ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի թագաժառանգին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

քաղաքական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների։