«Armenia Airways» ավիաընկերությունը Հայաստանից Իրան 2 չվերթ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

թռիչք

«Armenia Airways» ավիաընկերությունը Հայաստանից Իրան 2 չվերթ կիրականացնի չորեքշաբթի՝ փետրվարի 26-ին, և ուրբաթ՝ փետրվարի 28-ին:

Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ այդ 2 թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ ՀՀ քաղաքացիները և Հայաստանում կացության կարգավիճակ ունեցողները:

Առաջիկա չվերթների մասին ավիաընկերությունը կտեղեկացնի հաջորդիվ:

Նշենք, որ փետրվարի 24-ին Հայաստանի կառավարությունը որոշել էր երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակում: Պատճառը Իրանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերն են․ վարակվածենրի թիվը հասնում է 64-ին, մահացածներինը՝ 15-ի։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։