Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

հանրաքվե

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Դրանց կարելի է ծանոթանալ ՀՀ ոստիկանության կայքում՝ հետևյալ հղումով:

Հրապարակվել են նաև տեղամասային կենտրոնների հասցեները՝ հետևյալ հղումով:

Հիշեցնենք, Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է փետրվարի 17-ին: Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: