Չինացի գիտնականը կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ է մշակել․ այն կարտադրվի հաբի տեսքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

կորոնավիրուս

Չինաստանի Տյանցզինի համալսարանի մասնագետները պատվաստանյութ են մշակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Գիտնականները պլանավորում են այն հնարավորինս արագ լրամշակել՝ նախքան կլինիկական փորձարկումները: Այս մասին գրել Է չինական «Պենպայ» հրատարակությունը։  

«Պատվաստանությունը պետք է ընդունել բերանով: Դրա ներգործությունը հիմնվում Է բնական իմունիտետի խթանման վրա: Պատրաստուկի շնորհիվ օրգանիզմում պետք Է առաջանա անտիգեն՝ գործելով կորոնավիրուսի սփայք-սպիտակուցների դեմ(hենց այդ սպիտակուցների շնորհիվ Է վիրուսը ներթափանցում օրգանիզմ և սկսում բազմանալ այնտեղ): Նոր միջոցն ակտիվացնում Է իմունային գործընթացները, այդ թվում՝ հիվանդի լորձաթաղանթը՝ պատրաստելով հիվանդին նրա բնական պաշտպանությանը կորոնավիրուսի դեմ պայքարին: Պատվաստանյութը կթողարկվի հաբերով և այն անհրաժեշտ կլինի ընդունել պարզապես կուլ տալով և վրայից ջուր խմելով:

Աշխատանքի ղեկավարի, պրոֆեսոր Ցզինհայ Հուանը խոսքով՝ պատվաստանյութը կարող են ընդունել ոչ միայն ախտահարվածները, այլև՝ առողջ մարդիկ՝ կանխարգելիչ նպատակներով: Գիտնականն ընդգծել է, որ շատ ժամանակ կպահանջի, մինչև պատվաստանյութի կթեստավորեն, կարտադրեն և կվաճառեն։ Պատրաստուկի անվտանգությունը Հուանը թեստավորել Է իր վրա՝ չարձանագրելով ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը: