Ես և եղբայրս ցուցմունք չենք տվել. Քոչարյանի որդիները ՀՔԾ-ում որպես վկա հարցաքննվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

հասարակական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Սեդրակ և Լևոն Քոչարյանները որպես վկա ՀՔԾ-ում հարցաքննվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ կանչվել են հարցաքննության՝ «5-րդ ալիքի» սեփականատեր Արման Թավադյանի գործով. «Ես և եղբայրս ցուցմունք չենք տվել, քանի որ բազմիցս հայտարարել էինք այդ կառույցի հանդեպ մեր վերաբերմունքը. իր պետից սկսած անմեղության կանխավարկած են խախտել»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: