Եթե ժողովուրդը որոշի հետ կանչել դատավորներին, մենք պարտավոր կլինենք ենթարկվել դրան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

խունդկարյան

«Մենք տեղում կանգնած չենք մնացել․ տարիներ ի վեր դատավորների մասնագիտացման քայլեր ենք արել»։ Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

«Սակայն մեզնից չեք կարող ակնկալել այն հարցի պատասխանը, թե արդյոք պետք են մասնագիտացված դատարաններ», - ասաց նա։

Խունդկարյանն անդրադարձավ նաև դատավորների հետկանչին․«Եթե սահմանադիրը՝ ժողովուրդը, կորոշի, որ դատավորները պետք է ընտրվեն և հետ կանչվեն իր կողմից, իրենք պարտավոր կլինեն ենթարկվելու այդ նորարարությունը»։