Ստամբուլ-Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները դադարեցվեցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ավիա

Թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրաօետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը։ Այդ մասին գրում է ermenihaber-ը:

«Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, «Pegasus» ավիաընկերությունը մինչև մարտի 11-ը դադարեցնում է Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները»,-նշվում է ավիաընկերության հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ այս պահից մինչև մարտի 11-ի չվերթների համար վճարված բոլոր ավիատոմսերի գումարները փոխհատուցվելու են:

Իրանում գրանցվել է կորոնավիրուսից 17 մահվան դեպք: