Բախվել են 06-ը, Opel-ն ու DAF բեռնատարը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

հասարակական

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20 սահմաններում Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի Էջմիածնի փողոցի 24 հասցեի դիմաց բախվել են Զանգակատուն գյուղի բնակիչ, 28 ամյա Սարգի Ս.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 OT 213 համարանիշի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Ակակի Ք.-ի վարած DAF մակնիշի HH 821QQ եւ Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Արթուր Շ.-ի վարած Opel մանիշի 01 SS 333 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Արթուր Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները: