Կա չերևացող «ձեռք», որը ղեկավարում է Սարգսյանի և Քոչարյանի հետ կատարվող գործընթացները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

«Այն ամենը, ինչ կատարվում է և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Արցախի հերոսամարտի հետ կապված այլ մարդկանց նկատմամբ, այլևս դադարել է լինել պարզապես զուգադիպություն: Ակնհայտ է, որ կա, այսպես կոչված, չերևացող կարգավորող «ձեռք», որն այս գործընթացները ղեկավարում է»,-այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը, լրագրողների հետ զրույցում:

«Միաժամանակ, մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից հանցավորության աստիճանի ապիկար բանակցային քաղաքականությունը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի շուրջ որոշակի պարտավորությունների օղակ է սեղմվում բանակցային գործընթացում»,- հավելեց Աշոտյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: