ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել են և քննարկել է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրները։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, կարծիքներ փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրությունում։